Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վրաստանում կանցկացվեն Noble Partner 2020 զորավարժությունները

Վրաստանում կանցկացվեն Noble Partner 2020 զորավարժությունները
13.06.2020 | 22:28

Սեպտեմբերին Վրաստանում կանցկացվեն հինգերորդ բազմազգ հրամանատարաշտաբային Noble Partner 2020 զորավաժությունները խորհրդարանում հայտարարել է Վրաստանի ՊՆ նախարար Իրակլի Գարիբաշվիլին:

Նա նշել է, որ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով գործընկերների հետ համագործակցությունը ուղղված է Վրաստանի պաշտպանության ուժերի ամրապնդմանը, ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության համար համատեղելիության մակարդակի բարձրացմանը: Արժանի գործընկեր վարժանքներն անցկացվում են Վրաստանի և ԱՄՆ-ի ղեկավարության տակ 2015-ից: Սովորաբար դրանց մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ պետություններից և դաշինքի գործընկեր երկրներից մինչև 3 000 զինծառայող: Զորավարժություններում ներգրավված են տարբեր զենքեր:

Դիտվել է՝ 2325

Մեկնաբանություններ